«Փոքր Ֆերմերների Շուկայի Մատչելիության Բարձրացում» Ծրագրի շահառուների բազային ուսումնասիրություն
- Ոլորտ:Գյուղատնտեսություն, գյուղատնտեսական ծառայություններ և ենթակառուցվածքներ
- Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում
- Ժամկետ: April 23, 2007-July 16, 2007
- Նկարագրություն:
Հետազոտության հիմնական նպատակն էր բացահայտել «Փոքր Ֆերմերների Շուկայի Մատչելիության Բարձրացում» (ՓՖՇՄԲ) Ծրագրի իրականացման համայնքներում աղքատության մակարդակը: Բազային ուսումնասիության իրականացումը թույլ տվեց ծրագրի իրականացնողներին տեղական («Կապանի տարածաշրջանի Ֆերմերների Ասոցիացիա» (ԿՏՖԱ)) և կենտրոնական (ՕՔՍՖԱՄ) մակարդակներում սահմանել ներկա իրավիճակը և հիմք ստեղծել հետագա միջանկյալ ուսումնասիրությունների համար ծրագրի արդյունքների եւ ազդեցության գնահատման շրջանակներում:
Առաջադրանքի իրականացման ընթացքում մեր կողմից կատարվել են հետևյալ գործողությունները.
- առկա երկրորդային ինֆորմացիայի փաստաթղթային վերլուծություն,
- շահառուների հետ հարցումների անցկացում, ներառյալ՝ ՓՖՇՄԲ Ծրագրի 120 շահառուների հետ դեմ առ դեմ հարցազրույցներ՝ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի 15 համայնքներից,
- շահագրգիռ կողմերի հետ հարցումներ, ներառյալ՝ Ծրագրի իրականացման պատասխանատուների հետ դեմ առ դեմ հարցազրույցներ,
- Ծրագրի ծահառուների հետ ֆոկուս խմբերի միջոցով քննարկումներ (հիմնականում նրանց հետ, ովքեր չեն մասնակցել հարցումներին),
- հավաքված տվյալների ամփոփում, թվայնացում և վերլուծություն,
- հաշվետվության պատրաստում:
Հետազոտությունն իրականացվել է Պատվիրատուի (ՕՔՍՖԱՄ) պահանջներին և Կանոնակարգին համապատասխան: Բոլոր պլանավորված գործողությունները հաջողությամբ իրականացել են: Մասնավորապես, հետազոտությունն ուղղված էր ՓՖՇՄԲ Ծրագրի հետևյալ ասպեկտներին.
- շահառուների նկարագիրը, այդ թվում՝ ժողովրդագրական բաշխվածքն ու կրթությունը, եւ նրանց ընտանիքի անդամները,
- բիզնեսն ու զբաղվածությունը, այդ թվում՝ զբաղվածության ինտենսիվությունն ու ձեւերը, գյուղատնտեսական ակտիվների և ենթակառուցվածքների հասանելիությունը,
- ՓՖՇՄԲ Ծրագրի մասին իրազեկվածությունը և մանակցությունը դրան, այդ թվում՝ ԿՏՖԱ-ին անդամակցությունն ու մասնակցությունը, ԿՏՖԱ-ի աջակցման գործունեության մասին տեղեկացվածությունն ու ստացված առկա օգնությունը,
- աղքատությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ աղքատության պատճառների վերլուծություն,
- շահառուների տնային տնտեսութունների եկամտի աղբյուրները և այլն:
Բազային ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են վերլուծական հաշվետվության մեջ և ներկայացվել ԿՏՖԱ-ի և ՕՔՍՖԱՄ-ի ներկայացուցիչներին: