ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

Վահե Մամբրեյան

ԱՄ Փարթնըրզի հիմնադիր, տնօրեն և գլխավոր խորհրդատու: Ընկերության մոնիտորինգի և գնահատման, ծրագրերի մշակման, ռազմավարական պլանավորման և ֆինանսական վերլուծության ծրագրերի ղեկավար:


Վարդան Աղբալյան

ԱՄ Փարթնըրզի հիմնադիր, ծրագրերի ղեկավար և գլխավոր խորհրդատու: Ձեռնարկությունների տնտեսական գործունեության վերլուծության, բիզնես և ներդրումային ծրագրերի մշակման, սոցիալ-տնտեսական հետազոտությունների ծրագրերի ղեկավար:


«ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերությունը Հայաստանի խորհրդատվական ծառայությունների շուկայում գործում է 2006թ. նոյեմբերից: Ընկերությունը հիմնադրել են երկար տարիների համատեղ աշխատանքի փորձ ունեցող երկու տնտեսագետներ՝ Վահե Մամբրեյանը եւ Վարդան Աղբալյանը: Նրանք իրենց աշխատանքային գործունեությունը սկսել են 1998թ.-ին՝ 5 տարի աշխատելով առեւտրային բանկում (որպես միջազգային վարկային ծրագրերի համակարգողներ) և ևս 3 տարի՝ հայկական առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկում: Ունենալով համատեղ արդյունավետ աշխատանքի փորձ, ծանոթ լինելով Հայաստանում միջազգային կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններին և մասնավոր հատվածի կարիքներին, Վ. Մամբրեյանը եւ Վ. Աղբալյանը 2006թ.-ին ստեղծել են ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունը՝ նպատակ ունենալով հաճախորդներին առաջարկել որակապես նոր ծառայություներ:

Գործունեության առաջին 3 տարիները եղել են ընկերության կայացման, ճանաչման, հեղինակության և վստահության ձևավորման տարիներ: Կարճ ժամանակահատվածում ԱՄ Փարթնըրզը կայուն դիրքեր է գրավել Հայաստանի խորհրդատվական ծառայությունների շուկայում: Ընկերությունն աստիճանաբար ընդլայնել է իր պատվիրատուների ցանկը և գործունեության ծավալները: Մեր գրեթե բոլոր պատվիրատուների հետ մենք ունենք երկու և ավելի պայմանագրեր, ինչը մեր աշխատանքի որակի եւ արդյունավետության, ինչպես նաև պատվիրատուների հետ կայուն եւ գործընկերային հարաբերությունների լավագույն ապացույցն է:

ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, որը ներառում է ծրագրերի մոնիտորինգը և գնահատումը, տնտեսական և սոցիալական հետազոտությունները, սոցիոլոգիական, հանրային և թիրախային հարցումները, բիզնես և ներդրումային պլանավորումը, զարգացման ռազմավարությունների մշակումը:

Ընկերության և նրա մասնագետների հետազոտական գործունեությունն ընդգրկում է տնտեսության տարբեր ոլորտներ, որոնցից հիմնական մասնագիտացման ուղղություներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ֆինանսական համակարգը և ֆինանսական գրագիտությունը, կենսաթոշակային համակարգը և բարեփոխումները, բնապահպանությունը:

Մեր ընկերության ծառայությունների շարքում կարևորագույն տեղ ունի ծրագրերի մոնիտորինգը և գնահատումը: Այն ներառում է մեր կողմից առաջարկվող բազմաթիվ ենթածառայություններ, ինչպիսիք են կարիքների գնահատումը, սոցիալական գնահատումը, սոցիալ-տնտեսական բազային հետազոտությունները, ծրագրերի միջանկյալ մոնիտորինգը և ազդեցության գնահատումը:

Մենք մեր հաճախորդների և պատվիրատուների հետ ստեղծել ենք կայուն և երկարաժամկետ հարաբերություններ: Նրանց թվում են Համաշխարհային Բանկի, ՄԱԿ-ի, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության, Ասիական Զարգացման Բանկի տարբեր ծրագրեր, պետական և հանրային կառույցներ, մասնավոր ընկերություններ: Պատվիրատուների հետ հաջող համագործակցությունը հիմնված է մեր ընկերության նկատմամբ վստահության, մեր աշխատանքի պրոֆեսիոնալիզմի եւ օպերատիվության սկզբունքների վրա:

Ընկերության զարգացումը և հաջողությունները, իրականացրած ծրագրերի քանակը և մասշտաբները խոսում են այն մասին, որ մեր ծառայությունների նկատմամբ պահանջարկը աճում է, իսկ մեր պատվիրատուները ավելի ու ավելի հաճախ են իրենց խնդիրների լուծումը տեսնում մեր հետ համագործակցության մեջ: