Ռազմավարական պլանավորում
Ռազմավարական պլանավորումը որևէ կոնկրետ ռազմավարության մշակման և այն կյանքի կոչելու վերաբերյալ որոշման ընդունման գործընթացն է: Չնայած «ռազմավարություն» տերմինը տարբեր սահմանումներ ունի, այն հիմնականում կենտրոնանում է վերջնական նպատակների սահմանման, դրանց հասնելու համապատասխան գործողությունների ընտրության և այդ գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման վրա: Այլ կերպ ասած՝ Ռազմավարական Ծրագիրը սահմանում է, թե ինչպես հատկացված ռեսուրսներով կարելի է հասնել սահմանված վերջնական նպատակին:
Կազմակերպության ներսում ռազմավարական պլանավորումը իրականացնելը ենթադրում է ինտենսիվ քննարկումներ տվյալ կազմակերպության կառավարչական անձնակազմի հետ, ինչպես նաև նրանցից տեղեկատվության հավաքագրում՝ կապված մրցակցային միջավայրում տվյալ կազմակերպության զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Ռազմավարական Ծրագիրը տարբերվում է Գործարար Ծրագրից հիմնականում ընդհանրացումների աստիճանով: Ռազմավարական Ծրագիրը սովորաբար ավելի ընդհանրական է, սահմանում է վերջնական նպատակը, զարգացման ռազմավարական ուղղությունները և հպանցիկ է անդրադառնում կոնկրետ գործողություններին և ֆինանսական ծրագրին:
ԱՄ Փարթնըրզն առաջարկում է Ռազմավարական Ծրագրի հետևյալ բովանդակային կառուցվածքը.
- ընդհանուր նկարագիր,
- առաքելության և տեսլականի կոնկրետ սահմանում,
- նպատակների հստակեցում,
- հաջողակ ռազմավարական սցենարներ,
- գործողությունների ծրագիր,
- հետադարձ կապի համակարգ. իրագործելի և պահանջված փոփոխություններ,
- հստակ համակարգային փոփոխությունների հանգեցնող կոնկրետ գործողություններ: