Տնտեսական և սոցիալական հետազոտություններ
Ծառայությունների այս խմբի վերնագիրն ընդհանրական է և կիրառվում է ԱՄ Փարթնըրզի կողմից առաջարկվող բազմաթիվ գործողությունների ներկայացման համար։ Տնտեսական և սոցիալական հետազոտությունների ներքո մեր ընկերությունն առաջարկում է գործողությունների հետևյալ մեծ խմբերը և ոչ միայն.
- Տարածքային հետազոտություններ (ազգային, մարզային, տարածաշրջանային, համայնքային)։ Թեմատիկ ուղղություններից կարող են լինել աղքատությունը, եկամուտները, զբաղվածությունը, սպառումը և այլն։
- Ոլորտային հետազոտություններ (ներառյալ առանձին ենթաոլորտները), արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը (այդ թվում առանձին՝ անասնաբուծության և բուսաբուծության ուղղությունները), սննդի արտադրությունը, ինժինիրինգի, տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտները, ֆինանսական ծառայությունները, տուրիզմը, և այլն։
- Շուկայական հետազոտություններ տարբեր ապրանքների և ծառայությունների մասով՝ ներառյալ շուկայի ծավալի գնահատումը, այդ շուկայում գործող տարբեր կազմակերպությունների դիրքերը, սպառողների ընկալումն ու վերաբերմունքը, հիմնական թերացումներն ու առավելությունները։
- Թեմատիկ հետազոտություններ, որոնք կապված չեն և/կամ չեն վերաբերվում որևէ տարածքի կամ ոլորտի, և կենտրոնանում են ընդհանրական հարցերի վրա, որպիսիք են արտահանման ներուժը, բնապահպանությունը և անտառների պաշտպանությունը, միգրացիան և բնակչության սոցիալական պաշտպանությունը, զարգացման հնարավորությունների բացահայտումն ու իրագործելիությունը, մրցունակությունը, նորարարության ներուժը և բազմաթիվ այլ հարցեր։
ԱՄ Փարթնըրզի կողմից առաջարկվող այս տիպի ծառայությունների ցանկը ներառում է. կարիքների գնահատումը, տարածքային զարգացման ծրագրերի և ռազմավարության մշակումը, ոլորտային (ենթաոլորտային) հետազոտությունները, սպառողների ուսումնասիրությունը և այլն։
Տնտեսական և սոցիալական հետազոտությունների իրականացման ընթացքում կիրառվող մեթոդները բազմազան են և մեծապես կախված են կոնկրետ առաջադրանքի բնույթից։ ԱՄ Փարթնըրզի կողմից առավել հաճախ կիրառվող մեթոդաբանական մոտեցումը հետևյալն է.
- Տեղեկատվության հավաքագրում (ուղղակի դիտարկումներ, երկրորդային տեղեկատվության վերլուծություն, քանակական և որակական հարցումներ և այլն),
- Տվյալների թվագրում, ստանդարտացում և դասակարգում, ճշգրտում և վավերացում (տեղեկատվական բազաների մշակում, տվյալների մուտքագրում, սխալների մաքրում և այլն),
- Հավաքագրված տվյալների մշակում և ամփոփում՝ խաչաձև ստուգում, սեգրեգացիա և ագրեգացիա, էքստրապոլացիա և ամբողջականացում,
- Մշակված տեղեկատվության վերլուծություն և հաշվետվության (զեկույցի) պատրաստում։