«Դատաիրավական բարեփոխումներ 2-րդ Ծրագրի» համար հանրային կարծիքի մոնիթորինգ և հարցումների իրականացում
- Ոլորտ:Դատաիրավական համակարգ
- Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում,Հանրային հարցումներ
- Ժամկետ: September 22, 2009-April 30, 2013
- Նկարագրություն:
Դատաիրավական Բարեփոխումների Երկրորդ Ծրագրի նպատակը Հայաստանում դատաիրավական համակարգի բարելավումն է՝ հետևյալ նպատակներին հասնելու միջոցով.
- Հայաստանի դատաիրավական համակարգին վարչական, նյութական և ունակությունների զարգացման հնարավորությունների տրամադրում՝ համակարգի արդյունավետության, վստահության և գործողությունների ու ծառայությունների թափանցիկության բարձրացման նպատակով:
- Դատաիրավական ծառայությունների վերաբերյալ հասարակական տեղեկացվածության և օրենսդրական ու դատաիրավական տեղեկատվության հասանելիության շարունակական բարելավում:
Սույն հետազոտության նպատակն է եղել աջակցել Հայաստանում Դատաիրավական Բարեփոխումների ԾԻԳ-ին՝ Ծրագրի իրականացման արդյունքների գնահատման հարցում: Այդ նպատակով իրականացվել են հասարակական կարծիքի մոնիտորինգ և մասնագետների վերաբերմունքի ուսումնասիրություն: Հետազոտությունն իրականացվել է 2 անգամ՝ 2009թ.-ին և 2013թ.-ին։ Ստացված տեղեկություններն օգտագործվել են Ծրագրի Հիմնարար Փաստաթղթերում սահմանված նպատակների հետ համեմատության համար:
Հետազոտության իրականացման համար մշակվել է հատուկ մեթոդոլոգիա. առաջադրանքի իրականացման համար կիրառվել է որակական և քանակական հետազոտության գործիքների համախումբ:
Դեմառդեմ որակական հարցազրույցներ են իրականացվել գործարար հանրության ներկայացուցիչների, իրավաբան մասնագետների (փաստաբանների, գիտնականների), ինչպես նաև Դատական Դեպարտամենտի և ՀՀ Արդարադատության Նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ: Դատաիրավական համակարգի մասնագետների հետ անցկացվել են նաև խմբային քննարկումներ:
Քանակական հետազոտությունն իրականացվել է Հայաստանի 10 մարզերում և Երևանում, ընդ որում՝ 2009թ.-ին 1,183 և 2013թ.-ին՝ 1,119 ռեսպոնդենտների հետ: Քանակական ուսումնասիրության մասնակիցներն ընտրվել են երկու փուլերով՝ առաջնային փուլում պատահական ընտրանքի միջոցով, իսկ լրացուցիչ փուլում՝ դատական գործերին ուղղակիորեն առնչված լինելու նպատակային ընտրանքի միջոցով: Հետազոտության արդյունքները թվայնացվել են SPSS տվյալների էլեկտրոնային բազայի միջոցով:
Հետազոտությունն անդրադարձել է հետևյալ հիմնական խնդիրներին.
- բնակչության վերաբերմունքը դատարանների և դատավորների նկատմամբ,
- բնակչության վերաբերմունքը այլ իրավապահ կառույցների նկատմամբ,
- վեճերի լուծման համար Հայաստանում առկա և կիրառվող գործառույթները,
- հասարակության տեղեկացվածությունը երկրում իրականացված դատաիրավական բարեփոխումների մասին,
- մասնագետների (փաստաբանների, իրավաբանների, դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, իրավաբան գիտնականների, գործարարների) վերաբերմունքը դատաիրավական համակարգի գործունեության նկատմամբ:
Հետազոտության առավել ուշագրավ արդյունքներն են.
- Ռեսպոնդնետների վերաբերմունքը դատարանների սպասարկող աշխատակազմի և նրանց մասնագիտական ունակությունների վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական է:
- Ռեսպոնդնետների մեծ մասն ընդհանուր առմամբ բավարարված է դատարանների արագագործությամբ՝ չնայած ակնկալում է հետագա բարելավումներ:
- Ռեսպոնդնետների 74-80%-ը բավարարված է դատարանների շենքային պայմաններով և տեխնիկական հագեցվածությամբ:
- Ռեսպոնդենտները բավարարված են ԴԱՀԿ Ծառայության աշխատակիցների անհատական հատկանիշներով:
- Աճել է ռեսպոնդենտների բավարարվածության մակարդակը Ճանապարհային Ոստիկանության աշխատանքի նկատմամբ:
- Վեճերի լուծման ամենաճանաչված եղանակը ռեսպոնդենտները համարել են ուղղակի բանակցություններն ու դատական քննությունը:
- Ներգրավված ռեսպոնդնետներն ավելի ինտենիսվորեն են օգտագործում իրավական տեղեկատվությունը: Հեռուստատեսությունն ու տպագիր մամուլը հանդիսանում են իրավական տեղեկատվության հիմնական աղբյուրները: