August 28, 2018 Վորլդ Վիժն-ԱՄ Փարթնըրզ համագործակցության արդյունքը

Վորլդ Վիժն-ԱՄ Փարթնըրզ համագործակցության արդյունքը

Վորլդ Վիժն Հայաստանի կողմից հրատարակվել և հանրությանն է ներկայացվել «Առօրյայի անտեսանելի կողմը. գենդերային կարծրատիպերը կենցաղում» գրքույկը։ Այն հանդիսանում է ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերության կողմից իրականացված «Հայաստանում սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության վերաբերյալ» հետազոտության հաշվետվության հանրամատչելի տարբերակը։ Գրքույկի հեղինակը ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերության սոցիալական հետազոտությունների համակարգող-վերլուծաբան Մելինե Թորոսյանն է։ Նշված հետազոտությունն իրականացվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է փոխել և կանխել կանանց ու աղջիկներին վնասող կարծրատիպային վերաբերմունքն ու վարքագիծը, նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ աղջիկներն ու տղաները ծնվում ու արժևորվում են հավասարապես։   

«Առօրյայի անտեսանելի կողմը. գենդերային կարծրատիպերը կենցաղում» գրքույկը ամփոփում է Երևանում և Հայաստանի մարզերում տարբեր սեռատարիքային խմբեր ներկայացնող անձանց կարծիքների վերլուծությունը՝ կապված հայ հասարակության մեջ կանանց հանդեպ առկա սահմանափակումների, նրանց նկատմամբ կիրառվող խտրականության, ձևավորված սովորույթների և կարծրատիպերի հետ։ Արծարծված շատ հարցեր և խնդիրներ ակտուալ են մնում նաև այսօր. դրանք շարունակվում են կիրառվել մեր օրերում՝ դրսևորվելով մի շարք ոլորտներում և հարաբերություններում, առաջացնելով կանանց խոսքի և որոշումների կայացման սահմանափակում, տանից դուրս՝ համայնքային հարցերին մասնակցելու արգելքներ, փողոցում հայտնվելու հնարավորությունների սահմանափակում, ժամանակի միանձնյա կառավարման անհնարինություն և այլն։

Հրատարակության էլ. տարբերակը ներկայացված է մեր կայքում և կարելի է գտնել՝ անցնելով հետևյալ հղումով: http://www.ampartners.am/project/conduction-of-research-on-gender-based-violence-and-prenatal-sex-selection-in-armenia.html