February 25, 2020 Տնտեսական մրցակցության ընկալման հետազոտության արդյունքների հանրային ներկայացում

Տնտեսական մրցակցության ընկալման հետազոտության արդյունքների հանրային ներկայացում

Այսօր տեղի ունեցավ «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտության» արդյունքների հանրային ներկայացումը: Հետազոտությունն իրականացրել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում:

Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի տնտեսության 27 տարբեր բնագավառներ ներկայացնող 400 բիզնեսների ղեկավարների հետ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հետազոտությունը հետաքրքիր տեղեկություններ պարունակում գործարարների շրջանում մրցակցային իրավիճակի ընկալման, տնտեսական մրցակցության խախտումների հետ առնչությունների, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ առնչությունների և դրա գործունեության նկատմամբ վերաբերմունքի, պետական գնումների համակարգի նկատմամբ վերաբերմունքի և այլ հարցերի վերաբերյալ: Փաստաթուղթը կարող է կարևոր տեղեկատվական բազա հանդիսանալ տնտեսական մրցակցության բնագավառում քաղաքականություն մշակող և իրականացնող պետական կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների համար:

Հետազոտության հաշվետվությունը տեղադրված է մեր վեբ-կայքի «Հրապարակումներ-Հաշվետվություններ» բաժնում, իսկ հանրային ներկայացման PPP ֆայլը` «Հրապարակումներ-Շնորհանդեսներ» բաժնում: