March 26, 2014
Հանրությունը կենսաթոշակային և սոցիալական ծառայությունների մասին
2013 դեկտեմբեր - 2014 փետրվար ժամանակահատվածում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային Բարեփոխումների Իրականացման Ծրագրի շրջանակներում ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունն իրականացրեց Կենսաթոշակային և սոցիալական ծառայությունների համակարգերի բարեփոխումների մասին հանրային տեղեկացվածության եւ վերաբերմունքի հետազոտություն:
Այսօր ԱՄ Փարթնըրզի ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը հանդես եկավ այդ հետազոտության արդյունքների ներկայացմամբ: Դրանցից մի քանի կարևորները.
- Տեղեկացվածությունը կենսաթոշակային բարեփոխումների մասին - 86%
- Տեղեկացվածությունը կուտակային կենսաթոշակային (ԿԿ) համակարգի ներդրման սկզբունքների մասին - 10%
- Տեղեկացվածությունը պարտադիր ԿԿ համակարգի ներդրման ժամկետի մասին - 44%
- Տեղեկացվածությունը ԿԿ համակարգի պարտադիր մասնակիցների մասին - 8%
- Տեղեկացվածությունը պարտադիր ԿԿ համակարգին վճարող սուբյեկտների մասին - 16%
- Տեղեկացվածությունը պարտադիր կուտակային վճարների չափի մասին - 4%
- Տեղեկացվածությունը անհատական կենսաթոշակային հաշիվների մասին - 5%
- Տեղեկացվածությունը կենսաթոշակային հաշիվ բացելու, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ եւ ֆոնդ ընտրելու կարգի մասին - 1.4%
- Տեղեկացվածությունը կենսաթոշակային խնայողությունների ժառանգման մասին - 41%
- Տեղեկացվածությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդը/ֆոնդի կառավարիչին փոխելու հնարավորության մասին - 30%
- Տեղեկացվածությունը մասնակիցների՝ իրենց խնայողությունների հաշվին կատարված ներդրումներից հավելյալ եկամուտ ստանալու հնարավորության մասին - 29%
- Դրական վերաբերմունքը կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ - 18%
- Դրական վերաբերմունքը ԿԿ համակարգի ներդրման սկզբունքների նկատմամբ - 33%
- Վերաբերմունքը ԿԿ համակարգի պարտադիր կիրառման նկատմամբ - 26%
- Դրական վերաբերմունքը պարտադիր ԿԿ համակարգին վճարում կատարողների նկատմամբ - 61%
- Դրական վերաբերմունքը պարտադիր կուտակային վճարների չափի վերաբերյալ - 10%
- Տեղեկացվածությունը սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխումների մասին - 20%
- Ռեսպոնդենտների մասնաբաժինը, ովքեր հավատում են, որ համալիր սոցիալական ծառայությունների (ՀՍԾ) կենտրոնների գործունեությունը կնպաստի սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանը - 48%
- Ռեսպոնդենտների մասնաբաժինը, ովքեր հավատում են, որ ՀՍԾ կենտրոնների գործունեությունը զգալիորեն կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկը և ժամանակ կխնայի - 71%
- Ռեսպոնդենտների մասնաբաժինը, ովքեր հավատում են, որ ՀՍԾ կենտրոնների գործունեությունը կնվազեցնի/կվերացնի կաշառակերությունը - 22%
- Ռեսպոնդենտների մասնաբաժինը, ովքեր հավատում են, որ ՀՍԾ կենտրոնների գործունեությունը կնպաստի շահառուների խնդիրների ավելի արագ և օպերատիվ լուծմանը - 68%: