April 20, 2010 Գործողությունների ծրագիր Հայաստանի Ազգային Վիճակագրական Մաստեր Պլանի համար

Գործողությունների ծրագիր Հայաստանի Ազգային Վիճակագրական Մաստեր Պլանի համար

Այսօր ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունը պայմանագիր կնքեց ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության (ԱՎԾ) հետ, համաձայն որի Համաշխարհային Բանկի ֆինանսական աջակցությամբ կիրականացնի Հայաստանի Ազգային Վիճակագրական Մաստեր Պլանի գործողությունների ծրագրի մշակումը: Այս աշխատանքը տրամաբանական շարունակությունն է մեր ընկերության կողմից 2009թ.-ի հունիսին պատրաստված Հայաստանի Ազգային Վիճակագրական Մաստեր Պլանի: Մեր ընկերության կողմից աշխատանքները կղեկավարի Վահե Մամբրեյանը:  Այս աշխատանքի իրականացումից հետո ԱՎԾ-ը կկարողանա իր զարգացման եւ տեխնիկական վերազինման համար միջոցներ հայթայթել ինչպես Հայաստանի պետական բյուջեից, այնպես էլ միջազգային դոնոր կազմակերպություններից: