April 19, 2010
![Մշակվելու է արոտավայրերի կառավարման նոր համակարգ Մշակվելու է արոտավայրերի կառավարման նոր համակարգ](/resources/partners/img/news/big/1430406704-88.jpeg)
Մշակվելու է արոտավայրերի կառավարման նոր համակարգ
Առաջիկա 3 ամիսներին ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունը կմասնակցի Համաշխարհային Բանկի կողմից Հայաստանում սկսվող նոր՝ Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության Ծրագրի նախապատրաստման աշխատանքներին: Ծրագիրն իրականացվելու է Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցություն ԾԻԳ-ի կողմից: Վերջինիս պատվերով մեր ընկերությունը պետք է իրականացնի հիշյալ ծրագրի Սոցիալական գնահատումը: Մեր ընկերության կողմից աշխատանքները ղեկավարելու է Վարդան Աղբալյանը: